Fitch Ratings-ը կարծում է, որ Հայաստանն ու Վրաստանը բախվում են արտաքին խոցելիության գործոնների կրճատման խնդրի հետ:

«Վրաստանն ու Հայաստանը առաջ են ընթանում բյուջետային դիֆիցիտների կրճատման գործում: Երկու երկրներն էլ առավելություններ են ստացել ճգնաժամի ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ստացած օժանդակության շնորհիվ, սակայն բախվում են ավելի բարդ արտաքին խոցելիության գործոնների կրճատման խնդրի հետ»,-ասված է «Զարգացող տնտեսությամբ եվրոպական երկրների տեսություն. կանխատեսում 2012-ի համար»:

Վերլուծական Fitch խմբի` սուվերեն վարկանիշի հարցով տնօրեն Չարլզ Սեվիլը նշել է, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի զարգացող տնտեսությամբ երկրների շարքում մեծապես ռիսկի տակ են գտնվում, խոշոր տնտեսական ներթափանցումների, բանկային սեկտորի հետ կապի, ինչպես նաեւ պորտֆելային ներդրումների տեսքով:

Դրա հետ մեկտեղ Fitch–ի կանխատեսումներով, Ռուսաստանը եւ ԱՊՀ երկրները ավելի խոցելի են: