Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը վայրէջք է կատարել Մեծ Բրիտանիա՝ լքելով Միացյալ Նահանգները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուրբաթ օրը թեժ բանակռվից հետո, հայտնել է CNN-ը։

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայում Զելենսկին կմասնակցի կիրակի օրը կայանալիք եվրոպացի առաջնորդների գագաթաժողովին՝ քննարկելու Կիեւին աջակցելու հարցը:

Թեեւ եվրոպացի առաջնորդները, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ թշնամական կլինեն Զելենսկու նկատմամբ, քան իրենց ամերիկացի գործընկերները, Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը զգուշացրել է չափազանց լավատես չլինել:

«Եթե կարծում եք, որ իրավիճակը ինչ-որ կերպ հրաշքով կբարելավվի այսօր... հույս մի դրեք դրա վրա»,- գրել է նա Telegram-ի հաղորդագրության մեջ Զելենսկու ժամանումից առաջ: