ՌԴ նախագահը ստորագրել է օրենք, որովը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից տուգանքներ է սահմանվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադրողների մասնակցությամբ կաբոտաժային ավտոմոբիլային տրանսպորտում խախտումների համար, հայտնում է РИА Новости-ն։

Ներկայում Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նշում է, որ Ռուսաստանում վարորդներին սպառնում է վարչական տուգանք՝ 150 հազարից մինչև 200 հազար ռուբլի՝ տրանսպորտային միջոցներ օգտագործող օտարերկրյա փոխադրողներին պատկանող ապրանքներ և ուղևորներ տեղափոխելու համար:

Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը միության անդամ երկրների միջեւ փոխադրումների աստիճանական ազատականացում է նախատեսում։ Այսպիսով, նոր օրենքը հստակեցնում է կաբոտաժային ավտոմոբիլային տրանսպորտում խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցը՝ ԵԱՏՄ երկրների փոխադրողների համար առանձին դրույթ սահմանելով։

Այսպես, կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումների իրականացումը, ինչպես նախկինում, ենթադրում է վարորդի նկատմամբ վարչական տուգանքի նշանակում 150 հազարից մինչև 200 հազար ռուբլի: Բացառություն են կազմում բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումները, որոնք իրականացնում են ԵԱՏՄ անդամ երկրներից մեկի տարածքում գրանցված փոխադրողները։

Միևնույն ժամանակ, ներդրվում է առանձին կանոն՝ ԵԱՏՄ ցանկացած երկրի օտարերկրյա փոխադրողների կողմից կաբոտաժային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում Ռուսաստանի օրենսդրության պահանջների խախտման համար։ Այս դեպքում բեռնատար մեքենայի վարորդի նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 100 հազարից մինչև 150 հազար ռուբլի:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։