ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման առաջին կես ժամվա ընթացքում իր բոլոր ուժերով փորձում էր քաղաքավարի լինել նրա հետ։ Այս մասին հայտարարել է ամերիկացի փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։
«Ես նկատեցի, որ առաջին 25-30 րոպեների ընթացքում նա [Թրամփը] կաշվից դուրս էր գալիս, որ Զելենսկու հետ բարեհամբույր ու բարի լիներ, նույնիսկ երբ Զելենսկին փորձում էր խոցել նրան՝ ասելու բաներ, որոնք ես չեմ կարծում, որ ճիշտ են։ «Նախագահը փորձել է դիվանագիտական լինել»,- ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։
Փոխնախագահը հավելել է, որ ինքը փորձել է լիցքաթափել իրավիճակը այն բանից հետո, երբ Զելենսկու և ամերիկացի առաջնորդի խոսակցությունը թեժացել է։ «Ես փորձեցի ասել [Թրամփին], որ միգուցե մենք պետք է խոսակցությունը տեղափոխենք փակ դռների հետևում, բայց նախագահն ասաց, որ չի ցանկանում այդ զրույցը մասնավոր կերպով անցկացնել և ուզում է դա անել հրապարակավ, որպեսզի տեսնեն ամերիկացիները», - ասել է Վենսը:





























