ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ եւ ներկա անդամ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը երկրի օրենսդիր մարմնի երկու պալատների առջեւ անվանել է «ստի մանիֆեստ»։
«Ինչպես եւ վերջին անգամ, երբ նա ելույթ ունեցավ Կոնգրեսում, նախագահ Թրամփի այսօրվա ելույթը անճշտությունների եւս մեկ մանիֆեստ էր»,- գրել է կոնգրեսականը X-ում: Փելոսին նշել է, որ դեմոկրատները կշարունակեն պայքարել Թրամփի «Ամերիկայի վրա հարձակումների դեմ»:
Ավելի վաղ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում ելույթ է ունեցել երկրում տիրող իրավիճակի եւ ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։ Ըստ American Presidency Project-ի՝ նրա ելույթը օրենսդիր մարմնի առջեւ ամերիկացի առաջնորդի ամենաերկար ելույթն էր:





























