Ուկրաինայում եվրոպական զորախմբի հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մինչև օրս այդ (եվրոպական) զորախումբը պաշտոնապես այնտեղ ներկա չէին։ Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանային մասշտաբով»,- ըստ Интерфакс-ի՝ նշել է Տասմագամբետովը:
Նա հայտարարել է, որ այդ զորքերն Ուկրաինա ուղարկելու դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության զանազան տարբերակներ առաջարկել։
Տասմագամբետովի կարծիքով եվրոպական երկրների բնակչությունը հավանություն չի տա Ուկրաինա զորախումբ ուղարկելու կառավարության որոշմանը։





























