Երկու օր առաջ Եվրահանձնաժողովի առաջարկած «Վերազինել Եվրոպան» ծրագիրը քննարկվել է ԵՄ 27 երկրների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է BBC-ն։
Եվրոպական առաջնորդները հավանություն են տվել բյուջեի դեֆիցիտի և պարտքի չափը սահմանափակող կանոնների մեղմացման առաջարկին։ Եվրահանձնաժողովն առաջարկել է այդ թվերում չներառել պաշտպանական ներդրումները, ըստ իր հաշվարկների, դա կարող է ազատել մինչև 600 միլիարդ եվրո:
Նրանք նաև պայմանավորվել են դիտարկել Եվրահանձնաժողովի առաջարկը անդամ երկրներին պաշտպանական նպատակներով ընդհանուր 150 միլիարդ եվրոյի վարկերի վերաբերյալ։ Հավանության են արժանացել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և մասնավոր ներդրողների վարկային առաջարկները։





























