Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ խոսելուց հետո ես համաձայնեցի, որ Մեքսիկայից չի պահանջվի մաքսատուրքեր վճարել այն ամենի համար, որը տարածվում է USMCA-ի համաձայնագրի վրա: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև ապրիլի 2-ը: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես դա արեցի որպես փոխզիջում և նախագահ Շեյնբաումի նկատմամբ հարգանքից ելնելով: Մեր հարաբերությունները շատ լավ են եղել, և մենք միասին քրտնաջան աշխատում ենք սահմանին, ինչպես՛ անօրինական օտարերկրացիների մուտքը ԱՄՆ կասեցնելուն, այնպես էլ ֆենտանիլը կասեցնելու առումով»,- գրել է նա։





























