ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում «զգալի առաջընթաց» է գրանցվել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվի Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը, հայտնում է DW-ն։

Թրամփը նաև հայտարարել է, որ մոտ ապագայում ուկրաինացի փախստականների կարգավիճակի վերաբերյալ որոշում կընդունի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ծրագրվում է չեղարկել ԱՄՆ-ում 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը կեղծ է անվանել։