Թուրքիայի ալեւիների մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայում Սիրիայի դեսպանատան մոտ։

Ինչպես տեղեկացնում է հայկական «Ակոս»–ը,  բողոքի մասնակիցները սեւ ծաղկեպսակ են դրել Թուրքիայում Սիրիայի դեսպանատան մոտ, որի վրա եղել է «Վերջ տվեք ալեւիների ցեղասպանությանը» գրությունը։

Մասնակիցները Սիրիայում քրիստոնյա եւ ալեւի բնակչության կոտորածի մեջ մեղադրել են նաեւ Թուրքիայի իշխանություններին՝ պնդելով, որ նրանց աջակցությամբ են Սիրիայի իշխանությունները աչք փակում կոտորածների վրա։