Ռուսաստանն ու Բելառուսը կարող են միասնական խորհրդարանի անցնել, եթե Մինսկն ու Մոսկվան պատրաստ լինեն, ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միգուցե մենք մեկ միասնական խորհրդարանի անցնենք, եթե պատրաստ լինենք դրան»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդում։
Բելառուսի պետության ղեկավարը պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Լուկաշենկոն ուրբաթ օրը հագեցած աշխատանքային օր կունենա Մոսկվայում, այդ թվում՝ ելույթ ունենալով Դաշնային խորհրդում։





























