Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մարտի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, որի ընթացքում ամերիկյան կողմը տեղեկացրել է Կարմիր ծովի շրջանում հութիների ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշման մասին։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ի պատասխան ամերիկացի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստարկների, Լավրովն ընդգծել է բոլոր կողմերից ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու նպատակով։

Քննարկվել են նաև փետրվարի 18-ին Էր Ռիադում ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման իրականացման կոնկրետ ասպեկտները։

Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են կապի մեջ մնալ։