ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայում ճգնաժամի հաջող կարգավորման շանսերը գնահատում է շատ լավ։

«Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե կկարողանանք արդյոք վերջ դնել այս պատերազմին։ Գուցե կարողանանք։ Գուցե՝ ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ շանսեր ունենք»,- ասել է նա Սպիտակ տան մամուլի ծառայությունում։