Հնդկաստանն ու Ֆրանսիան ավարտել են 7,6 միլիարդ եվրոյով 26 Rafale M կրիչի վրա հիմնված կործանիչ գնելու շուրջ բանակցությունները, հայտնում է Global Defense Corp.-ը։ Հնդկաստանի ռազմածովային նավատորմը նախատեսում է ռուսական MiG-29K և MiG-29KUB ինքնաթիռների հին նավատորմը փոխարինել ֆրանսիական ինքնաթիռներով: Սպասվում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պայմանագիրը կստորագրի ապրիլին՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։

Ֆրանսիան արդեն առաջ է անցել Ռուսաստանից՝ դառնալով աշխարհում զենքի երկրորդ խոշոր արտահանողը, զիջելով միայն Միացյալ Նահանգներին, ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) վերջին զեկույցում, որը հետևում է զենքի համաշխարհային գնումներին: Դրա տվայլներով՝ 2019-2023 թվականներին Ֆրանսիայից ռազմական արտահանումը նախորդ հինգ տարվա համեմատ աճել է 47 տոկոսով։

Ռուսաստանից զենքի արտահանումը 2024 թվականին նվազել է 47 տոկոսով՝ 2022 թվականի համեմատ, երբ ռուսական բանակը լայնամասշտաբ ներխուժում կատարեց Ուկրաինա, համաձայն SPIRI-ի տվյալների։ «2022 թվականից անկումը, հավանաբար, պայմանավորված է Ռուսաստանի որոշմամբ՝ առաջնահերթությունը տալ սեփական զինված ուժերի համար առանցքային զենքի արտադրությանը, այլ ոչ թե արտահանմանը», - նշում են վերլուծաբանները:

Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարիների ընթացքում ռուսական զենքի արտահանումը նվազել է 64%-ով, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը սպառազինության համաշխարհային շուկայում կրճատվել է մինչև 7,8%: Եթե ​​2018–2022 թվականներին ռուսական մատակարարումները գնացել են 47 երկիր, ապա 2024 թվականին՝ 33։ Ասիան և Օվկիանիան կազմել են ռուսական արտահանման 74%-ը, Աֆրիկան՝ 12%-ը։ Միաժամանակ, Հնդկաստանը Ռուսաստանից զենքի ամենամեծ գնորդն էր՝ 38% մասնաբաժնով։

Ֆրանսիան Ռուսաստանից խլում է շուկայի զգալի մասը։ «Ֆրանսիայի զենքի արտահանման ամենամեծ մասնաբաժինը (42%) բաժին է ընկել Ասիայի և Օվկիանիայի երկրներ, ևս 34%՝ Մերձավոր Արևելքի երկրներ: Ֆրանսիական զենքի ամենամեծ միակ ստացողը Հնդկաստանն էր, որին բաժին էր ընկնում գրեթե 30%-ը»,- նշվում է SIPRI-ի զեկույցում։

Rafale արտադրող Dassault Aviation-ը հայտարարել է, որ պահանջարկի աճի է բախվում Ուկրաինայի պատերազմին Ռուսաստանի մասնակցության և ԱՄՆ ռազմական օգնության պահպանման հարցում ԵՄ անորոշության պատճառով: Ինքնաթիռ արտադրողը հայտարարել է, որ նախատեսում է մինչև 2025 թվականը մատակարարել 25 Rafale և 40 Falcon ինքնաթիռ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն կոչ է արել ամերիկյան F-35-ների փոխարեն գնել ֆրանսիական Rafale կործանիչներ։ Առայժմ ֆրանսիական ռազմարդյունաբերական համալիրի ամենամեծ խնդիրը սահմանափակ հզորությունն է։ Մինչ Dassault Aviation-ն արտադրում է տարեկան 25 Rafale կործանիչ, ամերիկյան Lockheed Martin-ը ցանկանում է այս տարի արտադրել 190 F-35 կործանիչ։