Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հոսպիտալացվել է մարտի սկզբին, նշել է SHOT-ը։ Ինչպես տեղեկացրել է Telegram-ալիքը, Միխալկովի «ճնշումը բարձրացել է», իսկ հոսպիտալացումից հետո նրա վիճակը «կայունացել է»։

Միխալկովի մոտ հայտնաբերել են սրտի եւ ճնշման հետ կապված խնդիրներ։ Ռեժիսորին նշանակվել է դեղամիջոցների կուրս, նրան նույն օրը տուն են ուղարկել՝ ամբուլատոր բուժման։ Այժմ Նիկիտա Միխալկովն իրեն լավ է զգում»,- գրել է ալիքը։

Բժիշկների եւ իր՝ Միխալկովի մեկնաբանությունները Թելեգրամ-ալիքը չի ներկայացնում։