Գերմանիայի ֆինանսների նախարարությունը բունդեսթագի բյուջետային հանձնաժողով է ուղարկել Կիեւին 3 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնության հաստատման հարցապնդում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Բացի այդ, նրա տեղեկացմամբ՝ ֆինանսների նախարար Յորգ Կուկիսը ցանկանում է հաստատել ավելի քան 8,252 մլրդ եվրոյի չափով չբյուջետային հատկացումները, որոնք կուղղվեն Կիեւին ռազմական օգնության նպատակով 2026-2029թթ.։

Վերջերս Գերմանիայում քննարկումներ են ընթանում Կիեւին 3 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու շուրջ։ Կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ կհաստատի Ուկրաինա զենքի լրացուցիչ մատակարարումները միայն այն դեպքում, եթե այդ նպատակով թուլացվի պարտքի արգելանքքը։ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը եւ Կանաչները ցանկանում են ֆինանսավորել զենքի լրացուցիչ մատակարարումները չպլանավորված բյուջետային ծախսերի միջոցով։ Սակայն բյուջեն դեռ չի հաստատվել բունդեսթագի կողմից։