Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունները՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, նրան բախման կուրսի մեջ են դնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին ասվում է Bloomberg գործակալության նյութում։
Ինչպես գրում է գործակալությունը, վերջին շաբաթներին, մինչ Թրամփը պնդում է, որ կրակը շուտափույթ պետք է դադարեցվի, Մակրոնն ընդունել է ավելի քան 30 երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ նա ցանկանում է համախմբել 37 երկրների ներկայացուցիչների, որոնք պատրաստ են ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին։ Միաժամանակ Սպիտակ տան հետ հարաբերություններն ամրապնդելու Մակրոնի փորձերը լուրջ խոչընդոտների են բախվում, նշում է Bloomberg-ը։
Ավելի վաղ Մակրոնը հանրապետության քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում ասել էր, որ Փարիզը կկազմակերպի Կիևին աջակցող մի շարք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայում եվրոպական կոնտինգենտի հնարավոր տեղակայման հարցը։





























