Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավելի քան հինգ շաբաթվա ընդմիջումից հետո կիրակի օրն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ՝ ձեռքով անելով Հռոմի Ջեմելի հիվանդանոցի պատշգամբից՝ նախքան երեկոյան հիվանդանոցից դուրսգրվելը, հայտնում է Reuters-ը:

Հռոմի պապի բժիշկները շաբաթ օրը հայտարարել են, որ նրա ծերացող օրգանիզմին դեռ երկար ժամանակ է պետք լիակատար ապաքինման համար:

Նրանք նշել են, որ պոնտիֆիկոսին ևս երկու ամսվա հանգիստ են նշանակել Վատիկանում։

88-ամյա Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր ծանր շնչառական վարակով, որը պապի պաշտոնում նրա 12-ամյա ծառայության ամենալուրջ առողջական բարդությունն էր: