Վրաստանի արեւելյան Դմանիսի քաղաքի բնակիչները 100 կիլոմետրանոց երթ են սկսել մինչեւ Թբիլիսի՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ քաղբանտարկյալների ազատ արձակում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Մոտ երկու տասնյակ մարդ Դմանիսիից դուրս է եկել մարտի 29-ի առավոտյան։ Նրանք երեք օրում նախատեսում են հաղթահարել 100 կիլոմետր եւ մարտի 31-ին միանալ ակցիային խորհրդարանի մոտ, որը հայտարարել է  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Հանրահավաքը նվիրված է Վրաստանի անկախության վերականգնման հանրաքվեի 31-ամյակին։

Երթուղին անցնում է Բոլնիսով, Մառնեուլով, Թեթրիցղարոյով, Ծալկայով, Գարդաբանիով, Ռուսթավիով եւ տասնյակ գյուղերով, որտեղ երթի մասնակիցները տեղի բնակիչներին կոչ են անելու միանալ իրենց։ Ճանապարհին նախատեսված է չորս հանրահավաք։