Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի անմիջական ժառանգ Անդրեյ Կալագեորգին որոշել է Սանկտ Պետերբուրգում կատարողական արվեստի հետ կապված բիզնեսով զբաղվել, ասվում է РИА Новости-ի տրամադրության տակ եղած գրանցման փաստաթղթերում։
Ավելի վաղ Ղրիմի ղեկավարությունը հայտնել էր, որ կայսրուհի Եկատերինա II-ի և իշխան Գրիգորի Պոտյոմկինի անմիջական ժառանգ Անդրեյ Կալագեորգին մտադիր է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ և բնակություն հաստատել Ղրիմում։
Քաղաքացիությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել է անցյալ տարվա հունվարին։
Ինչպես հետևում է փաստաթղթերից, Կալագեորգին որպես անհատ ձեռներեց գրանցված է Սանկտ Պետերբուրգի Դաշնային հարկային ծառայության միջշրջանային տեսչության կողմից:
«Տեղեկություններ գործունեության հիմնական տեսակի մասին... Գործունեություն կատարողական արվեստի բնագավառում»,- նշված է գրանցման փաստաթղթերում։
Լրացուցիչ փաստաթղթերում նշվում է գործունեության 14 տեսակ։
Դրանց թվում են՝ տարբեր ծրագրային արտադրանքի հրապարակում, կինոֆիլմերի, տեսահոլովակների և հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, դրանց տարածում, երաժշտական ստեղծագործությունների ձայնագրում և թողարկում, լրատվական գործակալությունների և գովազդային գործակալությունների գործունեություն, լուսանկարչության ոլորտում գործունեություն, ֆիզիկական անձանց անունից հանդես եկող գործակալությունների և գործակալների գործունեություն, ինչը սովորաբար կապված է կինոֆիլմերում, թատերական բեմադրություններում և այլ զվարճալի կամ սպարտային միջոցառումներում մասնակցության հետ, ինչպես նաև հրատարակիչներին և պրոդյուսերներին գրքերի, պիեսների, կերպարվեստի առարկաների, լուսանկարների և նմանատիպ այլ իրերի առաջարկություն:





























