Այս պահին համաշխարհային առաջնորդների մեծ մասը փորձում է սակարկել՝ խուսափելու համար համապարփակ նոր ամերիկյան մաքսատուրքերից, գրում է The New York Times-ը։
ԱՄՆ 20 լավագույն արտահանողներից միայն երկուսն են արձագանքել իրենց սահմանած նոր մաքսատուրքերով:
Դրանցից մեկը Չինաստանն էր, որը հայտարարեց՝ ներմուծման 34 տոկոս հարկ է սահմանելու ամերիկյան ապրանքների նկատմամբ: Դա հրահրել է Թրամփի վարչակազմին. չեղյալ համարեք հարկը, զգուշացնում էին նրանք, այլապես Չինաստանի ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կբարձրանան ևս 50%-ով։
Մյուսը Կանադան էր, որն անցյալ ամիս մաքսատուրքեր սահմանեց ամերիկյան մի շարք ապրանքների վրա:
Նշվում է, որ Եվրամիությունն, ազդարարելով, որ նախընտրում է բանակցություններ վարել, աշխատում է վերջնական տեսքի բերել ամերիկյան ապրանքների ցանկը, որոնք մտադիր է թիրախավարել:
Մյուս երկրների տնտեսությունները, նույնիսկ այնպիսի խոշորները, մասնավորապես՝ Ճապոնիան և Հարավային Կորեան, չունեն նույն ազդեցությունը, և շատերը զիջումներ են առաջարկում: Ոմանք առաջարկում են նվազեցնել իրենց սեփական սակագները՝ փորձելով համաձայնության գալ Թրամփի վարչակազմի հետ։





























