Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը կտրուկ նվազել է՝ նախորդ աճուրդներում 4 տարվա նվազագույնին հասնելուց հետո:

Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 2,6 դոլարով (4,14 տոկոս)՝ հասնելով 60,22 դոլարի մեկ բարելի դիմաց։ Երեքշաբթի այդ պայմանագրերը նվազել են 1,39 դոլարով (2,16 տոկոս)՝ հասնելով 62,82 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 2,71 դոլարով (4,55 տոկոս)՝ հասնելով 56,87 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը նվազել է 1,12 դոլարով (1,85 տոկոս)՝ հասնելով 59,58 դոլարի մեկ բարելի դիմաց։

Տարեսկզբից նավթի գինն իջել է գրեթե 20 տոկոսով։