Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցություններն սկսվել են Ստամբուլում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, Ռուսաստանը ներկայացնում է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիեւը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Սոնատա Քոուլտերը։

Սկզբում ռուսական պատվիրակությունն է ժամանել  բանակցությունների վայր՝ Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսություն, հետո եկել են ամերիկացիները։