Մենք չենք ճանաչում Ռուսաստանի օկուպացրած հողերը, մենք դրանք կվերադարձնենք։ Թե երբ եւ ինչպես՝ չեմ կարող ասել։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ հողերի վերադարձը պատմական մեծ դժվարություն է եւ պատմական մարտահրավեր։

Զելենսկին վստահություն է հայտնել, որ պատերազմը կավարտվի։

«Բայց մեզ համար կարեւոր է, որ այն ավարտվի արդար խաղաղությամբ: Որպեսզի ծաղաղությունն արդար լինի, մեզ անհրաժեշտ է Ամերիկայի աջակցությունը, մյուս գործընկերների աջակցությունը, որպեսզի նրանք չունենան անորոշություն եւ չներեն Պուտինին»,- ասել է Զելենսկին, հաղորդել է 24-րդ ալիքը: