Եմենի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 123 եմենցի, այդ թվում՝ երեխաներ և կանայք, զոհվել են, ևս 247-ը վիրավորվել են մարտի 16-ից ի վեր ԱՄՆ օդային հարվածների հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն:

Հայտարարությունը դատապարտում է ԱՄՆ-ի «բացահայտ ագրեսիան հայրենիքի դեմ և նրա ուղղակի հարձակումները քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակիչների վրա», ներառյալ հարձակումները Սանայի մոտակայքում գտնվող գործարանի վրա անցյալ գիշեր, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ և վիրավորվել 29-ը, այդ թվում՝ հինգ երեխա:

«Այդ հանցագործությունը, որը գումարվել է ամերիկա-սիոնիստ թշնամու քրեական գործին, լայնածավալ պատերազմական հանցագործություն է և միջազգային բոլոր օրենքների ու կոնվենցիաների կոպտագույն խախտում», - ասել է նախարարությունը։