Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հերքել է տեղեկությունը, թե իբր ինքն ապաստան է խնդրել Ռուսաստանից, գրում է РИА Новости-ին։
«Ոչ, այս լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ես զարմացած եմ, թե որտեղից է նման հաղորդագրություն հայտնվել»,- հեռախոսազրույցում ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե իրականում դիմե՞լ է Ռուսաստանի իշխանություններին՝ ապաստան ստանալու խնդրանքով։
Ավելի վաղ ռուսական ТАСС-ը հայտնել էր, որ Ջաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից։





























