Գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել եւ որսացել են 115 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի Դաշնության հինգ մարզերում, այդ թվում՝ Մոսկվայում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։

«Հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 115 անօդաչու թռչող սարք»,- հայտնել են գերատեսչությունից։

Նշվել է, որ 109 անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկի մարզի տարածքում, 3-ը՝ Վորոնեժի, 1-ական՝ Մոսկվայի, Բրյանսկի եւ Օրյոլի մարզերում։