ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները օրինագիծ են պատրաստել, որը կոչված է ցույց տալ աջակցություն Ուկրաինային և նախատեսում է նոր կոշտ պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Դա ամերիկյան նոր վարչակազմի վրա ճնշում գործադրելու ևս մեկ փորձ է՝ շարունակելու աջակցել Կիևին, հայտնում է BBC-ն։

Ուկրաինային աջակցության մասին օրինագիծը, որի պատճենին ծանոթացել են լրագրողները, ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Գրեգ Միքսը։

Փաստաթուղթը բաժանված է երեք մասի, գրում է Reuters-ը։ Առաջինը վերաբերում է Ուկրաինայի վերականգնմանը օգնելու միջոցառումներին, ներառյալ՝ վերականգնման հատուկ համակարգողի ստեղծմանը:

Երկրորդ մասը նախատեսում է Կիևի անվտանգության աջակցությունը, ներառյալ ուղղակի վարկերը և ռազմական ֆինանսավորումը, իսկ երրորդը կոչ է անում կոշտ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության, ներառյալ՝ ֆինանսական հաստատությունների, նավթի և հանքարդյունաբերության ոլորտների և ռուս պաշտոնյաների նկատմամբ: