Ռուս-ամերիկյան շփումները հիմնական ուղին են, որով աշխատանքներ են տարվում ուկրաինական կարգավորման շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր ուղին, որով աշխատանքներ են տարվում ուկրաինական կարգավորման թեմայով, ռուս-ամերիկյան շփումներն են, որոնք շարունակվում են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։