Հայաստանի կառավարության  627-Ն որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, որի համաձայն Քաջարան գյուղին պատկանող հողերում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանք ստեղծել, մի խումբ բնապահպաններ այսօր` դեկտեմբերի 29-ին նամակ են փոխանցել Հայաստանի նախագահի նստավայր:

Մինչ այդ, բողոքի երթով բնապահպանները կառավարության շենքից հասել էին նախագահի նստավայր: Երթի ընթացքում, բնապահպան ակտիվիստները երգում էին  Քաջարանին նվիրված նոր երգը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Բազմել ես լեռներին ունես հարյուր շեն

Արծիվների բույնն ես հերոս քաջաշեն

Բնաքանդ հանքերին անդադար սանձող

Դու քաջերի օրրան հերոս Քաջաշեն

Կրկներգ

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ քանդված

Ներքեւում սեւ, անգութ տրակտորն է կանգնած

Կողքից լցվել են դեմքեր տրաքած

Դու կաս ու կմնաս հավերժ Քաջարանց:

 

Դու հերոս մի գյուղ ես ունես գյուղապետ

Որը արժի, սակայն հազար վարչապետ

Ինչ էլ, որ սպառնան դու չկոտրվես

Թիկունքիդ կանգնած ենք Մասիս սարի պես:

Կրկներգ

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ քանդված

Ներքեւում սեւ, անգութ տրակտորն է կանգնած

Կողքից լցվել են դեմքեր տրաքած

Դու կաս ու կմնաս հավերժ Քաջարանց: