Մի քանի հազար ուխտավորներ լցրել են Երուսաղեմի Տիրոջ դագաղի տաճարը պատարագից առաջ, Սրբագործ կրակի դուրսբերման արարողության շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Տաճարի առավելագույն տարողականությունը անվտանգության ապահովման տեսակետից կազմում է մոտ 10 հազար մարդ։
Պատվիրակությունները, ուխտավորների խմբերն ու այցելուները շարունակում են տաճար գնալ՝ Սրբագործ կրակի իջնելու հրաշքը տեսնելու ակնկալիքով։
Իրավիճակը տաճարի ներսում հանգիստ է, անվտանգությունն ապահովում են տասնյակ ոստիկաններ, որոնք հստակ կարգավորում են մարդկանց հոսքը։ Տեղում հերթապահում են նաեւ բուժաշխատողներ եւ հրշեջներ։





























