ԱՄՆ-ի առաջարկով, Հարավային Կորեան և ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում առևտրային խորհրդակցություններ կանցկացնեն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի առևտրի նախարարությանը։
Ֆինանսների նախարար Չհվե Սան Մոկը և առևտրի նախարար Ան Դուկ Գընը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակում կհանդիպեն ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ, ասվում է նախարարության հաղորդման մեջ։
Հարավային Կորեան հուսով է նվազեցնել 25 տոկոսանոց պատասխան մաքսատուրքը, որ երկրի նկատամամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի գործողությունն այժմ դադարեցված է մի շարք երկրների նկատմամբ սահմանված բարձր մաքսատուրքերի հետ միասին:



























