DHL Express-ը՝ գերմանական Deutsche Post-ի ստորաբաժանումը, հայտարարել է, որ ապրիլի 21-ից դադարեցնում է ԱՄՆ մասնավոր անձանց ավելի քան 800 դոլար արժողությամբ միջազգային առևտրային առաքումները, քանի որ ԱՄՆ մաքսային կանոնակարգերի փոփոխությունները մեծացրել են ձևակերպման ժամկետները, հաղորդում է Reuters-ը:
DHL-ն ուշացման պատճառ է համարում ԱՄՆ նոր մաքսային կանոնները, որոնք 800 դոլարից բարձր բոլոր առաքումների համար պաշտոնական ձևակերպում են պահանջում: Նվազագույն գումարը կազմում էր 2500 ԱՄՆ դոլար՝ մինչև ապրիլի 5-ին փոփոխություն մտցնելը։
DHL-ն հայտարարել է, որ ձեռնարկությունների միջև մատակարարումները չեն ընդհատվի, բայց կարող են լինել ուշացումներ:
Փոփոխությունները չեն ազդել 800 դոլարից պակաս արժողությամբ առաքումների վրա: Այս քայլը ժամանակավոր միջոց է, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
DHL-ն անցյալ շաբաթ Reuters-ի հարցերին ի պատասխան ասել էր, որ կշարունակի Հոնկոնգից Միացյալ Նահանգներ բեռնափոխադրումները «համաձայն գործող մաքսային կանոնների և կանոնակարգերի» և «աշխատելու է իր հաճախորդների հետ՝ օգնելու նրանց հասկանալ և հարմարվել մայիսի 2-ին նախատեսված փոփոխություններին»:




























