Միացյալ Նահանգներից մի խումբ գիտնականներ պնդում են, որ հայտնաբերել են միանգամայն նոր գույն, որը մարդիկ նախկինում չեն տեսել։

Գույնը, որը ստացել է «Olօ» անվանումը, ի հայտ է եկել համարձակ փորձի ժամանակ, երբ լազերային իմպուլսները արձակվել են կամավորների աչքերի մեջ՝ զգուշորեն թիրախավորելով ցանցաթաղանթի միայն մեկ տեսակի կոն բջիջ:

Արդյունքում մասնակիցները ականատես են եղել ապշեցուցիչ կապույտ-կանաչ երանգի, որը բնության մեջ չի հանդիպում և անհնար է տեսնել առանց հատուկ լաբորատոր սարքավորումների: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Նշվել է, որ գույնը նաև «ավելի հագեցած է, քան ցանկացած այլ գույն, որը դուք կարող եք տեսնել իրական աշխարհում»:

Աչքերում կան երեք տեսակի կոններ՝ L և M, և յուրաքանչյուրն ունի տարբեր զգայունություն կապույտ, կարմիր և կանաչ ալիքների երկարությունների նկատմամբ։

Օգտագործելով Oz կոչվող սարքը, որը բաղկացած է լազերից, հայելիներից և օպտիկական բաղադրիչներից, թիմը կարողացել է մեկուսացնել և խթանել միայն M-կոնները՝ աչքի բջիջները, որոնք հայտնաբերում են կանաչ լույսը:

Սովորաբար այս կոները աշխատում են խմբերով, իրար համընկնում են այնպես, որ գույները խառնվում են: Սակայն ակտիվացնելով միայն M-կոնները՝ հետազոտողները արձակել են գունավոր ազդանշան, որը սովորաբար ուղեղը չի ընկալում, և արդյունքը Olo-ն էր: Ըստ էության, սա «ուղեղին գունային ազդանշան է ուղարկում, որը երբեք տեղի չի ունենա բնական տեսողության մեջ», - ասվում է գիտնականների հոդվածում:

Իրենց տեսածը հաստատելու համար մասնակիցները հարմարեցրել են թվային սանդղակը, որպեսզի համապատասխանի նոր երանգին, և բոլորը համաձայնել են, որ այն ամբողջովին տարբերվում է նախկինում տեսածից:

Բայց ոչ բոլորն են պատրաստ Olo-ին նոր գույն անվանել:

Պրոֆեսոր Ջոն Բարբուրը, Լոնդոնի Սիթի Սենթ Ջորջի համալսարանի վիզուալիզացիայի մասնագետը, փորձն անվանել է «տեխնոլոգիական ձեռքբերում», սակայն ասաց, թե արդյոք Olo-ն բոլորովին նոր գույն է, «բաց է բանավեճի համար»:

Նա բացատրել է, որ կոնների անսովոր գրգռումը կարող է փոխել մեր ընկալումը պայծառության և գույնի մասին, ինչը կարող է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել ուսումնասիրության ընթացքում: