ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշն իր տնտեսական քաղաքականության համար նրա ողջ նախագահական կարիերայի ընթացքում իջել է վատագույն մակարդակին, ցույց է տվել CNBC-ի հարցումը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիների 44%-ը հավանություն է տալիս Թրամփի գործունեությանը որպես նախագահ, իսկ 51%-ը հավանություն չի տալիս: Տնտեսական առումով ամերիկացի առաջնորդի գործողություններին աջակցել է միայն 43%-ը, իսկ պետության ղեկավարի ընթացքը բացասական է գնահատել քաղաքացիների 55%-ը։

Հեռուստաալիքի կայքը գրում է, որ տնտեսական լավատեսության աճը, որն ուղեկցում էր Թրամփի վերընտրմանը, այժմ մարել է։ Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ այժմ հավատում են, որ 2023-ին տնտեսությունը ավելի վատ կլինի, քան երբևէ: