Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը այս շաբաթվա վերջին կմեկնի Վատիկան՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը, The New York Post-ին հայտնել են Սպիտակ տան ծրագրերին ծանոթ աղբյուրները:
Ենթադրվում է, որ հանգուցյալ քահանայապետի հուղարկավորությունն ու թաղումը տեղի կունենան նրա մահից չորսից վեց օր անց, թեև հստակ ժամանակացույցը դեռևս հստակեցված չէ:
Սպիտակ տանը Սուրբ Զատիկի տոնակատարության ժամանակ Թրամփը չի ասել՝ ինքը կմասնակցի՞ թաղմանը, թե՞ ոչ, լրագրողներին հայտարարելով. «Դեռ չգիտեմ»։
«Նա շատ լավ մարդ էր, որը սիրում էր խաղաղությունը, և առանձնապես սիրում էր դժվարին ժամանակներ ապրող մարդկանց և դա ինձ շատ ուրախացնում է»,-հավելել է ԱՄՆ նախագահը։




























