Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հայտնել է, որ մասնակցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, որը մահացել է մեկ օր առաջ 88 տարեկան հասակում, հայտնել է AFP-ը։
«Մենք Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցենք այնպես, ինչպես հարկն է»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել էր, որ կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը կնոջ հետ։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք այնտեղ լինելու հնարավորությանը»,- գրել է նա սոցցանցերում։





























