Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մասնակցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, հայտնել է RBC-Ukraine-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։
«ОП-ը (նախագահական գրասենյակը - խմբ.) սպասում է պապի հուղարկավորության ամսաթվին եւ նախապատրաստում է նախագահի այցը Հռոմ՝ հովվապետին հրաժեշտ տալու համար», ասել է աղբյուրը «РБК-Украина»-ին:
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Զելենսկին նախորդ տարվա հոկտեմբերին հանդիպել է Հռոմի պապի հետ Վատիկանում։
Երկուշաբթի՝ ապրիլի 21-ի առավոտյան, հայտնի դարձավ, որ 88-ամյա պապը մահացել է։
ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Ֆրանցիսկոս Առաջինի հուղարկավորությանը։





























