Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան՝ բանակցություններ վարելու Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական պատերազմի շուրջ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Հուսով ենք՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- հավելել է նա՝ անդրադառնալով պատերազմի ավարտի հեռանկարներին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Ավելի վաղ Սթիվեն Ուիթքոֆի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։