Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է չեղարկել Սիրիայի ՊՆ-ի եւ կառավարական մի շարք գերատեսչությունների դեմ պատժամիջոցները, տեղեկացրել է Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը։
Չեղարկվել են ՆԳՆ-ի, Գլխավոր հետախուզական վարչության, Օդային հետախուզական ուժերի, Քաղաքական անվտանգության վարչության, ռազմական հետախուզության, բանակի մատակարարման բյուրոյի, ինչպես նաեւ մի շարք լրատվամիջոցների դեմ պատժամիջոցները։
Այսուհետ այդ կառույցների հանդեպ չեն գործելու սառեցված ակտիվների վերաբերյալ միջոցները։
2024թ. նոյեմբերի վերջին ընդդիմության զինված ջոկատները սկսեցին մասշտաբային հարձակումը սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը եւ հեռացավ երկրից։





























