Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կինը (որին «Ռոսֆինմոնիտորինգ»-ը ներառել է ծայրահեղական գործունեության կամ ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ցանկում)՝ Մարինան դատական ​​հայց է ներկայացրել համատեղ սեփականությունը բաժանելու պահանջով, հաղորդում է «Украинские новости» պարբերականը՝ դատարանի նյութերին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ Մարինա Պորոշենկոն դատական ​​​​հայց է ներկայացրել 2025 թվականի մարտի 27-ին, իսկ գործի լսումը նշանակված է ապրիլի 29-ին։

2025 թվականի փետրվարին Վլադիմիր Զելենսկին անժամկետ ​​պատժամիջոցներ կիրառեց Պորոշենկոյի դեմ։ Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների արգելում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, կապիտալի երկրից դուրս գալու կանխարգելում և պետական ​​պարգևներից զրկում։ Պորոշենկոյի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր։ «Украинские новости»-ն չի բացառում, որ կնոջ հետ սեփականության բաժանումը կարող է լինել նախկին նախագահի համար բռնագրավումից կամ այլ սահմանափակումներից խուսափելու միջոց։