Զինվորական համազգեստով զինված անձինք Քարդահա քաղաքի գերեզմանից հանել են Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի՝ Բաշար Ասադի հոր մնացորդները և տարել անհայտ վայր։ Դրա մասին հայտնել է Syria TV հեռուստաընկերությունը։
«Նախկին նախագահ Հաֆեզ Ասադի թաղման վայրը պեղվել է։ Գերեզմանը, որը վերածվել էր սև խոռոչի, դատարկ էր։ Անհայտ անձինք մնացորդները գերեզմանից տարել են անհայտ ուղղությամբ», -ասված է հեռուստաալիքի կայքում։
Նշվում է, որ գերեզմանը պղծել են զինվորական համազգեստով անհայտ անձինք, որոնց նկատել են տեղի բնակիչները։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի ընտանեկան դամբարանը պղծվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Այնուհետև առցանց հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է Հաֆեզ Ասադի այրվող դագաղը։
ընդդիմադիր խմբավորումները 2024 թվականի դեկտեմբերի 8-ի գիշերը գրավեցին Դամասկոսը։ Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին։ Նախկին նախագահն ինքն է լքել երկիրը՝ մեկնելով Ռուսաստան, որտեղ էլ ապաստան է ստացել։





























