Պակիստանը չորեքշաբթի հայտարարել է, որ «հավաստի հետախուզական տվյալներ» ունի, որ Հնդկաստանը մտադիր է առաջիկա օրերին է հարձակվել իր վրա, և խոստացել է «շատ կոշտ» պատասխանել, հաղորդում է Associated Press-ը։

Հնդկաստանը որոշել է պատժել Պակիստանին՝ մեղադրելով նրան Իսլամաբադի Փահալգամ քաղաքում ահաբեկչական հարձակմանն աջակցելու մեջ։

Երկու միջուկային զենք ունեցող երկրների միջև լարվածությունը հասել է գագաթնակետին 2019 թվականից ի վեր, երբ նրանք մոտ էին պատերազմի Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում ինքնասպան-ահաբեկիչ մեքենայի պայթյունից հետո։

Պակիստանը հայտարարել է, որ հետախուզական հաղորդագրությունները ցույց են տվել, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել իր դեմ «առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ անհիմն և կեղծ մեղադրանքների պատրվակով»։

Հնդկաստանի կառավարության պաշտոնյաները, իրենց հերթին, հայտարարել են, որ վարչապետ Նարենդրա Մոդին զինված ուժերին լիակատար օպերատիվ ազատություն է տվել՝ որոշելո համարւ Հնդկաստանի կողմից Փահալգամի կոտորածին արձագանքի եղանակը, նպատակը և ժամկետները։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ «Քաշմիրի դիմադրություն» անվանող զինյալների խումբը։ Նյու Դելին Քաշմիրում տեղի ունեցող բոլոր զինյալների գործողությունները որակում է որպես Պակիստանի հովանավորությունը վայելող ահաբեկչություն։

ԱՄՆ Պետքարտուղարությունը լարվածության թուլացման կոչ է արել և հայտարարել, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ կվարի Հնդկաստանի և Պակիստանի արտգործնախարարների հետ։

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է, երբ զինված անձինք Փահալգամ հանգստավայրի մոտակայքում սպանել են 26 մարդու, որոնց մեծ մասը հնդիկ զբոսաշրջիկներ էին։