Գերմանիայի ներկա կանցլեր Օլաֆ Շոլցը, որը շուտով կհեռանա պաշտոնից, իր ապագան տեսնում է Բունդեսթագում: Դրա մասին Tagesspiegel թերթին ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Գեբեշտրայթը։

Գեբեշտրայթը պատմել է, որ կանցլերի պաշտոնում պաշտոնավարման ժամկետից հետո Շոլցը ցանկանում է կենտրոնանալ իր ընտրատարածքից Բունդեսթագի անդամի պաշտոնում աշխատանքի վրա։

Պոտսդամում փետրվարին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շոլցը կարողացավ պահպանել իր ուղղակի մանդատը։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, Շոլցը մտադիր է աշխատել իր ընտրատարածքում և պարբերաբար հանդիպել քաղաքացիների հետ։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը չի ձգտում որևէ պաշտոնի տարբեր ընկերությունների վերահսկիչ խորհուրդներում, հավելել է Գեբեստրայթը։ Մասնագիտությամբ իրավաբան Շոլցն իրավաբանական պրակտիկային վերադառնալու միտք ևս չունի։

Բունդեսվերում կանցլեր Օլաֆ Շոլցի ավանդական հրաժեշտի արարողությունը նախատեսված է մայիսի 5-ին՝ նրա իրավահաջորդի՝ Ֆրիդրիխ Մերցի նշանակումից մի օր առաջ։

Օլաֆ Շոլցին փոխարինող նոր կանցլերի ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին, հաղորդում է «Европейская правда»-ն։