ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հրապարակել է իր պատկերը՝ Հռոմի պապի հագուստով։
Վերջերս ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտնել էր, որ Թրամփը կարող է դառնալ Հռոմի հաջորդ պապը։
«Նա իսկական հայտնություն կլիներ որպես թեկնածու, բայց ես կխնդրեի պապական կոնկլավին եւ կաթոլիկ հավատացյալներին դրան կանխակալ չվերաբերվել: Առաջին պապի եւ Ամերիկայի նախագահի համար միաժամանակ շատ պլյուսներ կան», - գրել է Գրեմը X-ում:
Գրառումն արվել է այն բանից հետո, երբ Թրամփը Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է, որ կցանկանար դառնալ կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդը: «Դա կլիների իմ թիվ մեկ ընտրությունը»,- ասել է նա:
Ավելի ուշ քաղաքական գործիչը հասկացրել է, որ կատակում է։ Հարցին, թե ում է տեսնում որպես հաջորդ հովվապետ, Թրամփը պատասխանել է, որ նախապատվություն չունի, սակայն հիշատակել է Նյու Յորքի արքեպիսկոպոս Թիմոթի Դոլանին՝ ասելով, որ նա «շատ լավն է»:
Մինչդեռ հիշյալ հոգեւորականը չկա պապական գահի թեկնածուների ցուցակում՝ ի տարբերություն Նյու Ջերսիի արքեպիսկոպոս, կարդինալ Ջոզեֆ Թոբինի, գրել է Reuters-ը։ Մինչ այժմ հովվապետերի թվում ԱՄՆ ոչ մի քաղաքացի չի եղել։





























