Ռումինիայի սոցիալ-դեմոկրատ վարչապետ Մարչել Չոլակուն նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմյան թեկնածու Ջեորջե Սիմիոնի հաղթանակից հետո հայտարարել է իր հրաժարականի մասին։ Չոլակուն Բուխարեստում լրագրողներին հայտնել է, որ «քվեարկության արդյունքներով իր իշխող կոալիցիան, որը ձևավորվել է լիբերալների և հունգարական փոքրամասնության կուսակցության հետ, ներկայիս տեսքով այլևս զուրկ է որևէ օրինակարգությունից»։

Հետևաբար, ըստ նրա, ինքը որոշում է ընդունել հրաժարական տալ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Չոլակուն նշել է, որ ինքը նախագահին ներկայացրել է կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի խնդրանք և կաբինետի անդամներին, որոնք այլևս անհրաժեշտ մեծամասնությունը չեն ունենա խորհրդարանում, առաջարկել է հետևել իր օրինակին ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, կառավարության անդամները կշարունակեն աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը կանցկացվի մայիսի 18-ին:

Նախօրեին անցկացված կրկնակի քվեարկության ժամանակ «Ռումինների միավորման դաշինք» (AOR) ազգայնական կուսակցության ղեկավար Ջեորջե Սիմիոնը ստացել է ձայների գրեթե 41%-ը։ Երկրորդ փուլում նրա մրցակիցը կլինի կենտրոնամետ «Ռումինիայի փրկության միության» հիմնադիր, Բուխարեստի գլխավոր քաղաքապետ և եվրոպամետ քաղաքական գործիչ Նիկուշոր Դանը, որը ստացել է ձայների 20,99%-ը։

Այսպիսով, «Առաջ, Ռումինիա» ձախ կենտրոնամետ դաշինքի թեկնածու Կրին Անտոնեսկուն, որը ստացել էր ձայների 20.09%-ը, չկարողացավ հասնել քվեարկության երկրորդ փուլ։