99 տարեկան հասակում մահացել է խորհրդային եւ ռուսական հեռուստատեսության ռեժիսոր, «Ժամանակ» ծրագրի նախկին գլխավոր ռեժիսոր եւ Առաջին ալիքի ավագագույն աշխատակից Կալերիա Կիսլովան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Առաջին ալիքի տեղեկատվական ծրագրերի տնօրինությունում։
«Կալերիա Կիսլովան մահացել է կյանքի 100-րդ տարում»,- տեղեկացրել են տօրինությունում։
Կիսլովան ծնվել է 1926թ. ապրիլի 20-ին Սիբիրի երկրամասի Կարգատ գյուղում։ Սովորել է Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի ստուդիայում, իսկ հետո՝ ГИТИС-ում։ 1961թ. եկել է հեռուստատեսություն՝ դառնալով ռեժիսորի ասիստենտ Նովոսիբիրսկի ստուդիայում, նույն թվականին տեղափոխվել է մայրաքաղաք, Կենտրոնական հեռուստատեսության Երիտասարդական խմբագրություն։
1974թ. նա աշխատանքի է անցել Կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվական գլխավոր խմբագրությունում (որն աշխատել է նաեւ «Վրեմյա» հաղորդաշարի ստեղծման վրա, իսկ երեք տարի անց նշանակվել է խմբագրության գլխավոր տնօրեն։ Ղեկավարել է 1980թ. Օլիմպիական խաղերի նկարահանումները եւ ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջին հեռուստակոնֆերանսը։ 1975-ից նա հիմնականում Լեոնիդ Բրեժնեւի անձնական ռեժիսորն էր։
2006թ. հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից եւ դարձել ռեժիսոր-խորհրդական, Առաջին ալիքի ավագագույն աշխատակիցներից մեկը։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր (1985թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977թ.)։





























