ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սիրիայի և երկրի նոր ղեկավարության դեմ պատժամիջոցների մեղմացումը՝ ժամանակավոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ, կդառնա երկրի հաջող զարգացման գրավականը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին նախագահական ինքնաթիռում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից Միացյալ Նահանգներ ուղևորվող ինքնաթիռում։
«Մենք ցանկանում ենք բարեհաջող Սիրիա։ Ճիշտ որ ասենք, այս պատժամիջոցները իսկապես խիստ էին, և դրանց դեպքում երկիրը հաջողության զրոյական հնարավորություն կունենար։ Հիմա նրանք հնարավորություն ունեն, և նրանց առաջնորդը ուժեղ դեմք է՝ երիտասարդ, ավյունով լի, նա ցանկանում է լավ աշխատանք կատարել», -հայտարարել է Թրամփը։
Երկիրը վերջին 10 տարիների ընթացքում մեծապես տուժել է տնտեսապես, և Թրամփի կարծիքով՝ նրա ժողովուրդը պետք է նոր սկիզբի իրավունք ունենա։





























