Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հռոմի Պապ Լևոն XIV-ը կիրակի օրը՝ մայիսի 18-ին, փակ հանդիպում կունենան։ Սա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը, լրագրողներին է հայտնել Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, հաղորդում է РБК-Украина-ն։
Ըստ նրա, Ուկրաինայի նախագահի և առաջին տիկնոջ ընդունելությունը Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ տեղի կունենա այսօր՝ պաշտոնական պատարագից հետո։
Երկուշաբթի օրը՝ մայիսի 12-ին, Հռոմի պապն արդեն հեռախոսով զրուցել էր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որի հետ զրուցել է նոր քահանայապետը։





























