Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրին։

Ավելի ուշ նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը լրագրողներին հաստատել է, որ նախագահը հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ։

Իսկ Կիևի ժամանակով մոտ 16:10-ին Նիկիֆորովը հայտարարել է, որ հանդիպումն ավարտվել է։

Ժամը 16:40-ի դրությամբ բանակցությունների ընթացքի և թեմաների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկար։

Սա Զելենսկիի առաջին հանդիպումն էր Վենսի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալից հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի Պապ Լևոն XIV-ի գահակալության արարողության ժամանակ։